Բացել լրահոսը Փակել լրահոսը
96
A A
Հասարակություն

Շոգը վարիկոզի առաջացման պատճառ չէ, բայց եթե հիվանդությունն արդեն առկա է, շոգը կարող է խորացնել վարիկոզով պայմանավորված հիվանդության ախտանիշները

Շոգից երակները լայնանում են մեծացնելու համար մարմնի ջերմատվությունը։
 
Շոգը վարիկոզի առաջացման պատճառ չէ, բայց եթե հիվանդությունն արդեն առկա է, շոգը կարող է խորացնել վարիկոզով պայմանավորված հիվանդության ախտանիշները:
 
Բարդություններից զերծ մնալու համար` առողջապահության նախարարությունից խորհուրդ են տալիս․
 
• խուսափել արևի ուղիղ ճառագայթներից,
• չկրել բարձրակրունկներ,
• կրել հարմարավետ կոշիկ ու կոմպրեսիոն տրիկոտաժ,
• ունենալ բավարար ֆիզիկական ակտիվություն,
• քայլել առավոտյան և երեկոյան ժամերին,
• բալանսավորել խմելու ջրի քանակը:
 
«Քննարկե՛ք վարիկոզ լայնացած երակների բուժման հնարավորությունն անոթային վիրաբույժի հետ։
Վարիկոզ ձևափոխված երակները, շատ դեպքերում, հնարավոր է բուժել ամբուլատոր եղանակով. ստացիոնար բուժման համար սովորաբար կարճ ժամանակ է անհրաժեշտ լինում, որպես կանոն, պացիենտներն արագ վերադառնում են ակտիվ կենսակերպի»: