Բացել լրահոսը Փակել լրահոսը
Mz3WLxIPKojhFb6dCvMYVXmPKhpFU3ogsGhoJuxd
A A
Հասարակություն

Բախումներ Դաղստանում․ կրակել են սինագոգի և եկեղեցու ուղղությամբ, հարձակվել ՃՈ-ի վրա․ կան զոհեր (տեսանյութ)

Դաղստանում անհայտ անձինք կրակել են Դերբենտ քաղաքի սինագոգի և եկեղեցու վրա:

«Դաղստանի ՆԳՆ հերթապահ վարչության տվյալներով՝ մոտավորապես ժամը 18:00-ին (Երևանի ժամանակով՝ 19։00-ին) Դերբենտում անհայտ անձինք ավտոմատ զենքից կրակել են սինագոգի և եկեղեցու վրա»,- ասել են տեղի ՆԳՆ-ից։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հարձակման հետևանքով մեկ ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել։ Կասկածյալները փախուստի են դիմել սպիտակ «Volkswagen Polo» մակնիշի 921 պետհամարանիշի ավտոմեքենայով։

Դեպքի վայր են մեկնել Քննչական կոմիտեի աշխատակիցները՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները։

Գրեթե միաժամանակ Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում անհայտ անձինք հարձակվել են Երմոշկինի փողոցում գտնվող ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա։ 

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ոստիկաններ են զոհվել եւ վիրավորվել։ Նախնական տվյալներով խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան։

Հարձակվողներին ինքնությունը պարզվում է։

Անվտանգության դաշնային ծառայության Դաղստանի վարչությունից հայտնել են, որ հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել Մախաչկալայի վարչական սահմաններում: