Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2024-06-23 172537
A A
Պաշտոնական

Ընդդիմադիր շարժումը տապալվել է՝ պայմանավորված իրական Հայաստանի գաղափարախոսության ժողովրդական ընկալմամբ․ Փաշինյան (տեսանյութ)

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ հերթական ընդդիմադիր շարժումը ձախողվել է, որովհետև իրական Հայաստանի գաղափարախոսությունը հաստատվել է Հայաստանում և ընկալվել է ժողովրդի կողմից:

Այս մասին Նիկոլ Փաշինյանը խոսել է Հանքավանում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Քաղաքական ժողովում։

«Հայաստանում հերթական ընդդիմադիր շարժումը տապալվեց, որովհետև իրական Հայաստանը՝ որպես գաղափարախոսություն, այսօր, այս օրերին և նախորդող շրջանում հաստատվում է Հայաստանի Հանրապետությունում և ընկալվում է ժողովրդի կողմից»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդ համոզմունքի աղբյուրը գալիս է մարդկանց հետ անմիջական շփումներից, իրեն ուղղված նամակներից ու սոցիալական ցանցերի որոշակի հետազոտություններից: