Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տոյվո Կլաար Երևանում
A A
Պաշտոնական

Կլաարը բարձր է գնահատել Հայաստանի առաջարկը Ադրբեջանին

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը բարձր է գնահատել Հայաստանի առաջարկը Ադրբեջանին՝ ստեղծելու երկկողմ մեխանիզմ՝ հրադադարի խախտման դեպքերի հետաքննության համար։

«Լարվածությունը նվազեցնելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ենթադրյալ խախտումների դեմ պայքարի երկկողմ մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը հարկավոր  է ողջունել։

15 տարի շարունակ Եվրամիությունը Վրաստանում ԵՄ առաքելության միջոցով օգնել է նմանատիպ հանդիպումներ կազմակերպել Վրաստանում և պատրաստ է առաջարկել իր փորձը»,- գրել է Կլաարը X-ի իր միկրոբլոգում։