Բացել լրահոսը Փակել լրահոսը
96
A A
Պաշտոնական

Աստանայում 26 հարկանի շենք է այրվում

Աստանայում 26 հարկանի շենք է այրվում, փրկարարները տարհանել են 8 մարդու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ղազախստանի ԱԻՆ տվյալներին: 

Rixos Khan Shatyr Residences համալիրը բաղկացած է 6 բնակելի հատվածներից և 2 գրասենյակային: 

Տարհանվածների թվում է նաև մեկ երեխա: Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում: