Բացել լրահոսը Փակել լրահոսը
66666
A A
Հասարակություն

Գևորգ Պապոյանն ու ՀՀ–ում Իրանի դեսպանն այցելել են Քարակերտի մետաղաձուլարան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին այցելել են Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գործող մետաղաձուլարան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
 
Գործարանի շինարարությունը սկսվել է 2021 թվականին, իսկ արտադրության մեկնարկը տրվել է 2023 թվականին։ Առաջին փուլով կատարվել է 5 միլիոն դոլարի ներդրում,որի շնորհիվ ներկա պահին արտադրվում է օրական 60 տոննա մետաղական նախապատրաստվածք։
Գործարանն օգտագործում է Հայաստանում գոյություն ունեցող մետաղների ջարդոնը։
Երկրորդ փուլով նախատեսվում է ավելի քան 7 միլիոն դոլարի ներդրում, որից հետո կսկսեն ամրանների և մետաղալարերի արտադրություն։
Գործարանի հզորությունը տարեկան կազմում է 200,000 տոննայի մետաղական պրոֆիլներ և ձուլակտորներ:
 
Գործարանն ունի 170 աշխատակից, որոնցից շուրջ 40-ը Իրանից են, 130-ը` Հայաստանից։ Գործարանի՝ ողջ ծավալով շահագործման արդյունքում աշխատատեղերի թիվը կհասնի շուրջ 250-ի։