Բացել լրահոսը Փակել լրահոսը
862
A A
Հասարակություն

Լոռիում «Volkswagen»-ը բախվել է հողաթմբին ու մի քանի պտույտ շրջվել. մայրն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց, մյուս երեխան մահացել է

Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:15-ի սահմաններում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի Ջրաշեն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհյատ հանգամանքներում, բախվել է հողաթմբին ու մի քանի պտույտ շրջվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի, որը մոտ 2 տարեկան երեխա է, տեղում մահացել է, իսկ 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:


Մանրամասները՝սկզբնաղբյուր կայքում