Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Որոշեցինք օգոստոսին կազմակերպել «Սեւանի շուրջ» սիրողական հեծանվային եռօրյա արշավը․ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
Այսօր տեղի ունեցավ մեր 4-րդ հեծանվային զբոսանքը Երեւանում՝ 20 կմ: Հեծանիվը ընկերություն է, հեծանիվը համբերություն է, հեծանիվը կամք է. կեցցե՛ հեծանիվը🚴‍♀️🚴‍♀️
 
Հ.Գ. Այսօր որոշում կայացրեցինք օգոստոսին կազմակերպել «Սեւանի շուրջ» սիրողական (զբոսաշրջային) հեծանվային եռօրյա արշավը: Մասնակիցների չափանիշները կորոշվեն եւ կհրապարակվեն առաջիկայում. խնդիրն այն է, որ արշավի մասնակիցներից կպահանջվի օրական մոտ 70 կմ հեծանիվ վարել եւ մասնակցելու հնարավորություն տալուց առաջ նախ պետք է համոզվել, որ պոտենցիալ մասնակցի առողջությունը եւ հմտությունները բավարարում են դրա համար: Սպասեք լուրերի։