Բացել լրահոսը Փակել լրահոսը
448624457_778021584519714_5483114603281626168_n
A A
Պաշտոնական

Եվս մեկ հիվանդության վաղ ախտորոշման համար պետպատվերով կիրականացվի սքրինինգային հետազոտություն

Նորածինների շրջանում ևս մեկ հիվանդության վաղ ախտորոշման համար պետական պատվերով այսուհետ կիրականացվի սքրինինգային հետազոտություն:
 
Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
 
Բնածին մակերիկամային հիպերպլազիայի կամ որ նույնն է` ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգը թույլ կտա մինչև կլինիկական դրսևորումները հայտանաբերել հիվանդությունն ու կանխել դրա զագացումը` խուսափելով մահվան ելքերից առավելապես տղաների շրջանում:
 
Այս սքրինինգը աղջիկների մոտ թույլ կտա կանխարգելել հիպոնաթրիեմիան, որը, երկարաժամկետ կտրվածքով, հանգեցնում է մտավոր զարգացման հապաղման:
 
Բնածին, ժառանգական հիվանդությունների հնարավորինս վաղ ախտորոշման և ժամանակին բուժման ու բարդացումների կանխարգելման համար մեր երկրում պետության կողմից իրականացվում էր թվով 6 սքրինինգային ծրագիր, ԱԳՀ սքրինինգը` արդեն 7-րդն է: