Բացել լրահոսը Փակել լրահոսը
GQXXStgWIAAvgnt
A A
Պաշտոնական

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հանդիպել է Երևանում մի շարք դեսպանների

Հայաստանում այցով գտնվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ  Ռիչարդ Վերման հանդիպել է ՀՀ-ում մի շարք երկրների դեսպանների։ Այս մասին նա հայտնել է X-ի իր էջում գրառմամբ։

«Ջերմ և արդյունավետ հանդիպում համախոհ դիվանագետների և հայ պաշտոնյաների հետ՝ քննարկելու Հայաստանի աճող դերը համաշխարհային ասպարեզում: Միասին մենք  հավատարիմ ենք տարածաշրջանային կայունության ու անվտանգության առաջմղմանը։ Սա է շարունակական գործընկերության և ընդհանուր բարգավաճման ապագան»,-գրել է Վերման։