Բացել լրահոսը Փակել լրահոսը
001 (8)
A A
Պաշտոնական

Հունիսի 21-ից Պուշկինի - Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Պուշկինի – Նալբանդյան փողոցների հատվածում կկազմակերպվի վճարովի ավտոկայանատեղի

 

Հարգելի քաղաքացիներ, հունիսի 21-ից Երևանի Պուշկինի - Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Պուշկինի – Նալբանդյան փողոցների խաչմերուկում կկազմակերպվի վճարովի ավտոկայանտեղի՝ երթևեկելի մասի աջ եզրով: Կազմակերպվող վճարովի ավոկայանատեղին ներառված է «Ա» գոտում:

Ճանապարհահատվածում կտեղադրվեն ճանապարհային համապատասխան նշաններ և կիրականացվի գծանշում:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն