Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0156916
A A
Քաղաքականություն

ԱԺ արտահերթը չի կայացել․ ՔՊ-ն չի ներկայացել (տեսանյութ)

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նախաձեռնած արտահերթ նիստը չի կայացել։ Նիստին չեն ներկայացել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։

Գրանցվել է 34 պատգամավոր, քվորում չի ապահովվել:

Նիստի օրակարգում էր «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագիծը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՔՊ-ն նիստին չի մասնակցելու՝ նշելով, որ ընդդիմության օրակարգը կեղծ է և չի համապատասխանում ՀՀ պետական շահերից բխող օրակարգերին։