Բացել լրահոսը Փակել լրահոսը
01
A A
Հասարակություն

Գիշերային ժամերին փակ է լինելու Ս. Բաղդասարյան փող. - Է. Իսաբեկյան փող. խաչմերուկից մինչև Վնասվածքաբանության կենտրոնի հատվածը

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են․

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 17-ից մինչև հուլիսի 17-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ն փակ է լինելու Ս. Բաղդասարյան փող. - Է. Իսաբեկյան փող. խաչմերուկից մինչև «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ ընկած ճանապարհահատվածը: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը