Բացել լրահոսը Փակել լրահոսը
Blank 5 Grids Collage (1)
A A
Պաշտոնական

Երեկ տեղացած հորդառատ անձրևների և հեղեղումների հետևանքով Շուռնուխը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջ

Երեկ տեղացած հորդառատ անձրևների և հեղեղումների հետևանքով Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջ։ Նորակառույց ճանապարհը, զգալի վնասներ է կրել բնական աղետից:

Ճանապարհի ասֆալտե ծածկույթը հեղեղվել է անձրևաջրերի ուժգին հոսքից, իսկ երթևեկելի հատվածներում առաջացել են խորը փոսեր:

Գորիսի համայնքապետարանը  անհապաղ միջոցներ է ձեռնարկում ճանապարհի մաքրման, վերականգնման   աշխատանքների ուղղությամբ: Համայնքային ենթակայությամբ ընկերությունների ռեսուրսներն ու տեխնիկան ներգրավված են վերականգնողական գործընթացում:

Գորիսի համայնքապետարանը տեղեկացնում է նաեւ, որ ուժգին կարկուտը Գորիս համայնքում, հատկապես` Քարահունջ, Որոտան, Շուռնուխ բնակավայրերում բնակիչներին զրկել է հիմնական եկամտի աղբյուրից՝ լիովին ոչնչացրել է պտղատու այգիները և մշակաբույսերի դաշտերը:

Ընդամենը կես ժամում ծաղկող այգիներն ու հասունացող բերքը հողին է հավասարեցրել: Բնակավայրերում ոչինչ չի մնացել առատ բերք խոստացող հողատարածքներից:

Բնակավայրերի համար գյուղատնտեսությունը ամենակարևոր կամ նույնիսկ միակ եկամտի միջոցն է: Բնակիչները հուսահատ են. Շատերը վարկեր էին վերցրել՝ այս տարվա ցանքատարածքները մշակելու համար, սակայն հիմա ստիպված կլինեն դիմակայել ծանր ֆինանսական խնդիրների: Համայնքը վնասները քարտեզագրում է։