Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 12-ը հունիսի. սպանվում է Մոնթե Մելքոնյանը, ՀՅԴ-ն հեռացնում է Ռոլանդ Շառոյանին (տեսանյութ)

1993-ի հունիսի 12-ին Աղդամի շրջանի Մազիրլի գյուղի մատույցներում սպանվում է արցախյան պատերազմի հրամանատար Մոնթե Մելքոնյանը։ Նա Արցախ էր եկել 1991-ի սեպտեմբերին, որտեղ ձեռք է բերում Ավո մարտական կեղծանունը։ 1992-ին Վազգեն Սարգսյանի առաջարկով Մոնթեն դառնում է Մարտունու շրջանի շտաբի պետ։ Մոնթեին Սպայի տնից Եռաբլուր է ուղեկցում ավելի քան տասնյակ հազար մարդ։

«Զինապարտության մասին կառավարության հեղինակած օրենքի ընդունման հաջորդ օրը՝ 1997-ի հունիսի 12-ին օրենքին կողմ քվեարկած պատգամավոր Էդվարդ Եգորյանը, հայտարարում է, որ Ազգային Ժողովը պետք է ցրվի։  

2000 թվականի այս օրը կոմունիստ պատգամավոր Խորեն Սարգսյանը Ազգային Ժողովի ամբիոնից խոսում է Հայաստանից հեռացողների մեծ բանակի մասին եւ  հարցնում Անդրանիկ Մարգարյանի ղեկավարած կառավարությանը։  Սիրիացի ուսանողները Հայաստանում երթով սգում են մեկ շաբաթ առաջ հոգին ավանդած Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադի մահը։ Սիրիայի դեսպանը կանխատեսում է հաջորդ նախագահի անունը։

2000 թվականի այս օրը կոալիցիոն կառավարությունը լքած Դաշնակցությունն իր շարքերից հեռացնում է մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանին։ Վերջինս գերադասել էր մնալ նախարար հակառակ պորտֆելներից հրաժարվելու կուսակցության որոշմանը։ 2000 թվականի այս օրը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը իշխանությունը տոնում էր այդ երկրի ինքնիշխանության օրը։ Այս երկրների միջեւ առկա հարաբերությունները Սերժ Սարգսյանին չեն բավարարում։

Ողջաբերդ գյուղի բնակիչները 2001-ի այս օրը փակել էին Երեւան-Գառնի ճանապարհը։ Նրանք կառավարությունից ուզում են ստանալ սողանքների հետեւանքով քանդվող տների գումարային փոխհատուցումը։ Կառավարությունը ինչ-որ գումար փոխհատուցել էր, որը գյուղի 200 ընտանիքներից 80-ին էր բավարարել։

Ռուսաստանի աջ ուժերի առաջնորդներից մեկը՝ Բորիս Նեմցովը, 2007-ի այս օրը հայ ազատականներին խորհուրդ է տալիս միավորվել եւ չվհատվել այն մտքից, որ բարեփոխականները սովորաբար անիծված են։ «Ալեքսանդր երկրորդ ցարը ռուս ժողովրդին ազատեց ստրկությունից` վերացնելով ճորտատիրական իրավունքը. միլիոնավոր մարդիկ ստացան հող, ազատություն: Չնայած դրան, վեց անգամ մահափորձ է եղել Ալեքսանդր երկրորդի դեմ եւ ի վերջո սպանել են նրան: Գորբաչովը եւ Ելցինը, որոնք թեեւ իրար չէին սիրում, բայց միասին փորձեցին ազատագրել երկիրը, նույնպես անիծվել են: Նրանք, բարեբախտաբար, չեն սպանվել, բայց իբրեւ քաղաքական գործիչներ ոչնչացվել են»,-ասում է պարոն Նեմցովը։

2009-ի հունիսի 11-ի հետընտրական հանրահավաքում Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը պարզաբանում է, թե ինչու են եվրոպացի դիտորդները Երեւանի ավագանու ընտրությունները բնորոշել առաջընթաց 2012-ի այս օրն անհանգիստ է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում։ 

Հեռացված ռեկտոր Սուրեն Զոլյանի թափուր աթոռի համար ընտրում են նոր ռեկտորի։ Ուսանողներն այդ ընտրություններն օրինական չեն համարում՝ իրենք Զոլյանին են ուզում։ Դասախոսները ուսանողների հետ չեն։  1997-ի հունիսի 13-ին ընդդիմությունը բազմամարդ հանրահավաք է հրավիրում Ազատության հրապարակում ։ Հրապարակի ժողովուրդը միայն մի բան է ցանկանում՝ իշխանությունից հեռացնել Լեւոն Տեր-Պետրոսյանին։