Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

«Մհեր Մկրտչյան» թատրոնը հիմնանորոգվել ու վերազինվել է (տեսանյութ)

Հանդիսատեսի առջև իր դռներն է բացել Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ թատրոնը հիմնանորոգվել ու վերազինվել է: Թատրոնի վերաբացումը Եվգենի Շվարցի «Սովորական հրաշք» ներկայացման առաջնախաղով էր, որին ներկա էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Թատրոնի հիմնանորոգմամբ մենք ունենք նոր միջավայր, նոր բովանդակություն: Կարծում եմ, որ նման աշխատանքները մեր մշակութային կյանքն էականորեն ավելի լավն են դարձնում»,-ընդգծել է քաղաքապետը:

Թատրոնն այժմ ունի լուսաձայնային ժամանակակից տեխնիկա, ինչը ստեղծագործելու նոր հնարավորություններ է տալիս: Վերանորոգման համար ավելի քան 400 մլն դրամ է հատկացվել համայնքային բյուջեից: Մհեր Մկրտչյանի ջանքերով հիմնադրված շուրջ 30-ամյա թատրոնն այժմ ստեղծագործական մի շարք նոր ծրագրեր ունի: