A
A
Բագրատ Գալստանյանը կոչ է անում գտնել վարչապետին և հաշվեհարդար տեսնել նրա հետ․ նույնը նրանք փորձում էին անել 2020-ի նոյեմբերի 9-ին․ Հայկ Կոնջորյան
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Բագրատ Գալստանյանը այսօր կազմակերպել է հարձակում Ազգային ժողովի վրա և նրա հետ հանցակցել է խորհրդարանական ընդդիմությունը: Ազգային ժողովի վրա հարձակում էր տեղի ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը, երբ խառնամբոխը փորձեց սպանել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:
Բագրատ Գալստանյանը ցանկանում էր այսօր Ազգային ժողովում անել նույնը` ինչ արել են իրենք նոյեմբերի 9-ին: Հիմա, Բագրատ Գալստանյանը կոչ է անում գտնել վարչապետին և հաշվեհարդար տեսնել նրա հետ: Նույնը նրանք փորձում էին անել 2020 թվականի նոյեմբերի 9-ին:
Այսօր Բագրատ Գալստանյանը և խորհրդարանական ընդդիմությունը փորձել են կազմակերպել 2-րդ նոյեմբերի 9-ը` փորձելով իրագործել սարսափելի ահաբեկչության ակտ և վերջ տալ Հայաստանի պետականությանը:
Այսօր Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները կանխել են ահաբեկչությունը, պետության զավթման փորձը, նոր հոկտեմբերի 27-ը:
Այսօր և այսուհետ Խորհդրանական մեծամասնությունն ու մեր քաղաքական թիմը` Վարչապետի գլխավորությամբ, պաշտպանում և պաշտպանելու է Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը ցանկացած հարձակումից:
Ժողովրդավարությունը պետք է պաշտպանի ինքն իրեն: Ժողովրդի իշխանությունը մնալու է անառիկ:
Կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը
Կեցցե´ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը»։