Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_MHM0156821
A A
Հասարակություն

Լարված իրավիճակ ԱԺ շենքի դիմաց․ բախումների հետևանքով ցուցարարների ու ոստիկանների թվում կան տուժածներ

Ազգային ժողովի շենքի դիմաց բախում է տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջև:  Ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ։ Բախումների հետևանքով երկու կողմից էլ կան տուժածներ։

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Ազգային ժողովի շենքի դիմաց իրավիճակը կրկին լարված է։ Ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ։ Այս պահին ընդհանուր տվյալներով  բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 70 մասնակից։ Բախումների հետևանքով երկու կողմից էլ կան տուժածներ»,- նշեց ՆԳՆ խոսնակը։

Նա հավելեց՝ տուժածների վիճակի մասին այս պահին հստակ տեղեկություն դեռևս չկա։