Բացել լրահոսը Փակել լրահոսը
448136184_850146767168475_166035541640268886_n
A A
Պաշտոնական

Որքան մարդ է եղել 16:09-ի դրությամբ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում և հարակից տարածքներում

Այսօր՝ հունիսի 12-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ժամը 15:00-ից հրավիրել էր հավաք:
 
Նշենք, որ շարժումը արդեն երկու օր նստացույց է իրականացնում Ազգային ժողովի մոտ՝ նշված խաչմերուկի տարածքում:
 
Այդ մասին հայտնում են ԻՔՄ-ից։
 
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարակ, որի արդյունքում պարզվել է, որ 16:09-ի դրությամբ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 3400 մարդ:
 
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Քանի որ հավաքի մասնակիցներից ոմանք օգտվում էին հովանոցներից, տվյալ դեպքերում ենթադրել ենք, որ յուրաքանչյուր հովանոցի տակ կարող է լինել երկու հոգի: