A
A
Երևանի Լուկաշին փողոցում քաղաքացին ընկել է ձորը
Աջակցիր «Ա1+»-ինՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորից
Հունիսի 12-ին, ժամը 12:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Լուկաշին փողոցում քաղաքացին ընկել է ձորը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փրկարարներն Ա. Հ.-ին (ծնված 1957 թ․) դուրս են բերել ձորից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։