Բացել լրահոսը Փակել լրահոսը
75
A A
Հասարակություն

Հալաբյան փողոցում գտնվող կազմակերպություններից մեկի ճաշարանում հրդեհ է բռնկվել

Հունիսի 12-ին, ժամը 06:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցում շինություն է այրվում։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հալաբյան փողոցում գտնվող կազմակերպություններից մեկի ճաշարանում։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։45-ին, մարվել՝ 08։11-ին։ Այրվել են պահեստային հատվածը (մոտ 20 քմ), անվտանգության սենյակի կախովի առաստաղը (մոտ 10 քմ) և ջերմահարվել՝ նախասրահի կախովի առաստաղը (մոտ 20 քմ)։