Քարկոփի ժամանակավոր կամուրջը գետը կրկին քշել տարել է եւ ջրի խողովակը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼոռու ու Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրեւների առաջացրած հեղեղումների աղետալի հետեւանքները դեռ վերացված չեն, իսկ Լոռիում եւ Տավուշում նոր ցիկլոններ ու առատ տեղումներ են: Հազիվ հանդարտված Դեբեդը կրկին վարարեց եւ անցած գիշեր քշեց տարավ Քարկոփ բնակավայրի մասամբ վերականգնված կամուրջը:
Քարկոփեցիներն էլի բաց աչքով են լուսացրել,անընդմեջ հետեւել վարարած Դեբեդի մակարդակին ու պատրաստ եղել լքելու արդեն հեղեղած բնակարանները: Բայց ամեն ինչ ավարտվել է միայն հետիոտնային կամրջի քշելով, բարեբախտաբար տուժողներ չկան:
Աղետից ամենաշատ տուժած բնակավայր հիմա կարելի է հասնել միայն Ախթալա-Այրում-Ճոճկան ճանապարհով: Դեբեդը վարարել ու կրկին տարել է Քակոփի օրեր առաջ վերականգնված խմելու ջրի խողովակը:
Մի քանի ժամ անընդմեջ տեղացած հորդառատ անձրեւը փլուզումների ու քարափափումների պատճառ է դարձել Ալավերդու մի շարք բնակավայրերում: Փլուզվել է Շնող-Թեղուտ ճանապարհի մի հատվածը:
Հորդառատ անձրեւի հետեւանքով երեկ մոտ երկու ժամով փակվել է Մ 6 միջպետական ճանապարհը՝ Սանահին կայարան- Քոբայր հատվածում:
Հորդառատ անձրեւների հետեւանքով սելավաջրերը Օձունի սարահարթից լցվել են ներքեւ՝ մի քանի հատվածներում առաջացնելով փլուզումներ ու քարափաթում: Ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերեր ֆիքսել են կադրեր,որտեղ Օձունի սարահարթից իջնող սելավաջրերից մի քանի ջրվեժներ են առաջացել:
Երկու հատվածում հարակից ժայռը փլուզվել է, ճանապարհ լցրել քարեր ու տիղմ: Վնաս է կրել նաեւ երկաթգիծը:
Անկյուն+3