Բացել լրահոսը Փակել լրահոսը
Family_Foto_EP_elections_8.06.2024
A A
Պաշտոնական

ՀՀ ԿԸՀ անդամները դիտարկել են Եվրախորհրդարանի ընտրությունները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ Արուսյակ Տերչանյանը և Ժիրայր Կարապետյանը հունիսի 6-ից 10-ը գործուղվել են Տալլին՝ Էստոնիայի Հանրապետություն։ ԿԸՀ անդամները դիտարկել են Եվրախորհրդարանի ընտրությունները։

ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչներին հրավիրել է Էստոնիայի Հանրապետության պետական ընտրական գրասենյակը։

ԿԸՀ անդամները ծանոթացել են Էստոնիայի ընտրական համակարգին, ընտրությունների կազմակերպմանը, այցելել ընտրատեղամասեր և հետևել հաշվարկի գործընթացին:

Այդ մասին հայտնում են ԿԸՀ-ից։