Բացել լրահոսը Փակել լրահոսը
կայծակ, անձրև
A A
Պաշտոնական

2024-ի մայիսն ամենատեղումնառատն էր Հայաստանում՝ սկսած 1937 թվականից

Տեղումների միջին քանակը Հայաստանում մայիս ամսին կազմել է 161․3մմ, որը գրեթե կրկնակի անգամ գերազանցում է ամսական նորման։ Օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության մեջ ավելի շատ տեղումներ Հայաստանում դիտվել են միայն 1936 թվականի մայիսին՝ 186․6մմ։
 
Մայիս ամսվա օրերի գերակշռող մասը Հանրապետությունում ուղեկցվել են տեղումներով։
 
Ամսվա ընթացքում գրանցվել են գրեթե բոլոր տեսակի տեղումները վտանգավոր ուժգնությամբ՝ հորդառատ անձրևներ (1 ժամում 30մմ և ավելի քանակով), խոշոր կարկուտ՝ մինչև 3սմ տրամագծով, իսկ Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայանում մայիսի 25-ին դիտվել է առատ ձյուն։
Մայիսի 25-26-ը Լոռիում, Տավուշում, Կոտայքում և Արագածոտնում դիտվել են առատ տեղումներ, երբ օրական տեղումների քանակը տարբեր օդերևութաբանական կայաններում հասել է մինչև 30-50մմ։
 
Դիլիջանում և մի քանի այլ օդերևութաբանական կայաններում գրանցվել են օրական տեղումների քանակի նոր ռեկորդներ մայիս ամսվա համար։ Այս օրերի առատ տեղումները բերել են աղետալի հեղեղումների Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում։
 
Возможно, это изображение карта и текст