Օրացույց․ հունիսի10-ը. «Վազգենը սիրում ա գինի, ես՝ վիսկի». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1999-ի հունիսի 10-ին իր աշխատանքներն է սկսում երկրորդ գումարման խորհրդարանը։ Նորընտիրներին առաջինը շնորհավորում է Ռոբերտ Քոչարյանը։ Հետո՝ կաթողիկոսը։
Նույն նիստում Ազգային ժողովի նախագահ է ընտրվում Կարեն Դեմիրճյանը, որը միանգամից խոսում է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին։
Երկրորդ գումարման Ազգային Ժողովի առաջին իսկ նիստը նորընտիր նախագահ Կարեն Դեմիրճյանն սկսում է նկատողություններով։ Նա սկսում է աշխատակազմի ներկայացուցիչներից, որոնց ելումուտը նրա դուրը չեկավ եւ վերջացնում պատգամավորներով, որոնց այսուհետեւ կթույլատրի նիստերի ընթացքում դահլիճից դուրս գալ, եթե իր բառերով «բան-ման պետք լինի»։
Այս օրը Ազգային Ժողովի միջանցքներում լրագրողներին հաջողվում է հարցեր տալ Ազգային անվտանգության եւ ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանին՝ եթե մասնակցեր խորհրդարանի ընտրություններին, կունենա՞ր ընտրվելու հնարավորություն։ Սերժ Սարգսյանն անդրադառնում է նաեւ իր եւ ապագա վարչապետ Վազգեն Սարգսյանի միջեւ տարաձայնությունների մասին խոսակցություններին։ Ինքը զարմանում է՝ ո՞ր հարցերում համաձայն չենք։
Վարչապետ Արմեն Դարբինյանը դիմում է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին պաշտոնից հրաժարվելու մասին։ Վարչապետը պատրաստվում է անդամագրվել «Արժանապատիվ ապագա» կուսակցությանը։ Իսկ Վազգեն Սարգսյանի ղեկավարած «Միասնություն» դաշինքի ծրագրի մասին խոսելիս ակնարկում է, որ այնտեղ պոպուլիզմ կա։
Հայաստանն ու Ամերիկան խոսում են փոխադարձ հետաքրքրություններից՝ մեզ հաճելի են բարձր կաթնատվությամբ աչքի ընկնող նրանց այծերը, նրանց հետաքրքիր են մեր ցրտադիմացկուն մրգերը։ Կողմերը հուշագիր են ստորագրել՝ Հայաստան է բերվել 30 ամերիկյան այծ՝ մեր այծերի գենոֆոնդը փոխելու համար Գործարանների տնօրենները դժգոհում են մեր կառավարության հարկային քաղաքականությունից։ Դա խանգարում է նրանց։ Այդպիսի քաղաքականությունը չի կանգնեցնի արդյունաբերության քայքայումը
2000թ Նույն օրն Ազգային Ժողովում Անդրանիկ Մարգարյանի կառավարությունն ստացավ խորհրդարանի վստահությունը։ Ընդդիմադիր ՀԺԿ-ականը ոչ միայն պաշտպանում է ծրագիրը, այլեւ վստահեցնում, որ կուսակցությունն առավելագույն աջակցություն ցույց կտա վարչապետին 2011-ի այս օրը «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց թուրքագետ Մուրադ Բոջոլյանը ։ Նրան մոտ 10 տարի առաջ ազատազրկման էին դատապարտել Թուրքիայի օգտին լրտեսության մեղադրանքով։ Ապացույցը թուրքական մամուլում հրապարակված նրա հոդվածներն էին։ Ազատվելու պահին Բոջոլյանը Հայաստանի վերջին քաղբանտարկյալն էր։