Բացել լրահոսը Փակել լրահոսը
448001332_427587343570707_1576723227159826493_n
A A
Պաշտոնական

Քաղաքացին սայթաքել և ընկել է ձորակը

Հունիսի 7-ին, ժամը 19:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ-3 թաղամասում՝ «Դեֆանս Հաուզինգ» թաղամասի մոտակայքում, քաղաքացին սայթաքել և ընկել է ձորակը, չի կարողանում ինքնուրույն դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Հ․ Պ․-ն (ծնված 1933 թ․) Լուկաշինի փողոցի վերջնամասում ընկել է բարձրությունից։
Փրկարարները Հ․ Պ․-ին մոտ 500 մ պատգարակել են դեպի շտապօգնության ավտոմեքենա․ քաղաքացին հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։