Բացել լրահոսը Փակել լրահոսը
895
A A
Հասարակություն

Աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխը ելույթ կունենա «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ

Երևանի քաղաքապետի հրավերով Երևան է ժամանում աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխը: Հունիսի 10-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ելույթ կունենա Հադելիխի հետ նույն բեմում: Ծրագրում Չայկովսկու հ. 4 սիմֆոնիան է և Բեթհովենի Ջութակի կոնցերտը: Այս օրերին վերջին փորձերն են: Պատանի երաժիշտներն անհամբերությամբ սպասում են երաժշտի հետ հանդիպմանը: