Բացել լրահոսը Փակել լրահոսը
63
A A
Հասարակություն

Տեսակցեցի Երևան֊Սևան ճանապարհին երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներին․ Ավանեսյան

Տեսակցեցի Երևան֊Սևան ճանապարհին երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներին։ Այս մասին գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
 
Պացիենտներից երկուսի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, չորսինը` միջին ծանրության։
Մեր բուժաշխատողներն անում են հնարավոր ամեն ինչ նրանց ապաքինման համար։
 
Հանդիպեցի նաև տուժածների հարազատներին։
 
Մաղթում եմ առողջություն, արագ ապաքինում։