Բացել լրահոսը Փակել լրահոսը
789
A A
Հասարակություն

Հունիսի 3-6-ը «Հայհդրոմետ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները Դեբեդի գետավազանի հիդրոլոգական դիտակետերում իրականացրել են դաշտային չափագրման աշխատանքներ

2024 թվականի մայիսի 26-ին Դեբեդի գետավազանում դիտված հեղեղումների վերաբերյալ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից տրվել է տեղեկատվություն «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Դեբեդ-Այրում, Ձորագետ-Գարգառ, Տաշիր-Սարատովկա հիդրոլոգիական դիտակետերում ջրի մակարդակների և ելքերի վերաբերյալ հետևյալ բովանդակությամբ․
Այսպես, Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում մայիսի 26-ի առավոտյան ջրի գնահատված ելքը կազմել է 650 մ3/վ, մինչդեռ նախորդ օրը երեկոյան այն կազմել է 119 մ3/վ, Ձորագետ-Գարգառ դիտակետում ջրի ելքը կազմել է 350 մ3/վ, նախորդ օրը 73.5 մ3/վ, Տաշիր-Սարատովկա դիտակետում 75մ3/վ նախորդ օրը 16.6 մ3/վ։
 
Հաշվի առնելով այն, որ հիդրոլոգիական դիտակետերում դիտարկումներն իրականացվում են մեխանիկական գործիք սարքավորումներով՝ երկժամկետ ռեժիմով՝ 08։00-ին և 20։00-ին և 2024 թվականի մայիսի 26-ի հեղեղումների առավելագույն մակարդակներն ու ելքերը հնարավոր է դիտվեին դիտաժամերից դուրս ընկած ժամանակահատվածում, 2024 թվականի հունիսի 3-6-ը «Հայհդրոմետ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները Դեբեդի գետավազանի հիդրոլոգական դիտակետերում իրականացրել են նիվելիրացման և դաշտային չափագրման աշխատանքներ, որպեսզի ջրի մակարդակի հետքերի հիման վրա ճշգրտվեին ջրի մակարդակի բարձրացման չափը և հաշվարկվեն աննցած առավելագույն ելքերը։
 
Դաշտային աշխատանքների արդյունքները մշակվել և վերլուծվել են հաշվի առնելով նաև առկա պատմական տվյալները։ Ստացված արդյունքները համադրվել են նաև հեռահար զոնդավորման աղբյուրներից ստացված տվյալների հետ, արդյունքում պարզվել է, որ․
 
✅ Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում ջրի առավելագույն մակարդակը կազմել է 874 սմ, որը բացարձակ նիշի արժեքով համապատասխանում է 484.37 մ բարձրության։ Դիտակետում ջրի մակարդակը մայիսի 25-ի 08։00-ի մակարդակի՝ 631 սմ (բացարձակ նիշը՝ 481.94 մետր), նկատմամբ բարձրացել է 2.43 մետր։
Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում ջրի առավելագույն ելքը կազմել է 884 մ3/վ (ընդ-որում բուն գետահունով անցած ջրի ելքը կազմել է 780 մ3/վ), որը առավելագույնն է դիտարկումների ամբողջ ժամանակահատվածի համար։
 
✅ Ձորագետ-Գարգառ հիդրոլոգիական դիտակետում ջրի առավելագույն մակարդակը կազմել է 752 սմ, որը բացարձակ նիշի արժեքով համապատասխանում է 981.04 մ բարձրության։ Դիտակետում ջրի մակարդակը մայիսի 25-ի 08։00-ի մակարդակի՝ 578 սմ (բացարձակ նիշը՝ 979.30 մետր), նկատմամբ բարձրացել է 1.74 մետր։
Ձորագետ-Գարգառ հիդրոլոգիական դիտակետում ջրի առավելագույն ելքը կազմել է 417 մ3/վ (ընդ-որում բուն գետահունով անցած ջրի ելքը կազմել է 310 մ3/վ), որը առավելագույնն է դիտարկումների ամբողջ ժամանակահատվածի համար։
 
 Փամբակ-Թումանյան հիդրոլոգիական դիտակետում ջրի առավելագույն մակարդակը կազմել է 232 սմ, որը բացարձակ նիշի արժեքով համապատասխանում է 899.64 մ բարձրության։ Դիտակետում ջրի մակարդակը մայիսի 25-ի 08։00-ի մակարդակի՝ 103 սմ (բացարձակ նիշը՝ 898.35 մետր), նկատմամբ բարձրացել է 1.29 մետր։
Փամբակ-Թումանյան հիդրոլոգիական դիտակետում ջրի առավելագույն ելքը կազմել է 165 մ3/վ։
 
 Տաշիր-Սարատովկա հիդրոլոգիական դիտակետում ջրի առավելագույն մակարդակը կազմել է 510 սմ, որը բացարձակ նիշի արժեքով համապատասխանում է 1469.48 մ բարձրության։ Դիտակետում ջրի մակարդակը մայիսի 25-ի 08։00-ի մակարդակի՝ 254 սմ (բացարձակ նիշը՝ 1466.92 մետր), նկատմամաբ բարձրացել է 2.56 մետր։
Տաշիր-Սարատովկա հիդրոլոգիական դիտակետում ջրի առավելագույն ելքը կազմել է 122 մ3/վ, նման մեծության ելք դիտվել է նաև 1972 թվականի հուլիսի 5-ին։