Բացել լրահոսը Փակել լրահոսը
447725381_1008989810582585_1074416898137051125_n
A A
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը, Արսեն Թորոսյանը եւ այլք լուսադեմին հեծանիվ են վարել

«Քանի դեռ քաղաքը քնած էր»,- այսպես է մակագրել իր ֆեյսբուքյան էջում հրապարակած լուսանկարը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում հեծանվարշավի մասին գրել էր. «Եթե միանալու ցանկություն ունեցողներ կլինեն, հաճույքով կկազմակերպեմ: Բայց միանալու համար չորս պայման կա. առաջինը՝ ունենալ հեծանիվ (ակնհայտ է), երկրորդը` երթուղին ես եմ որոշում (ակնհայտ չէ, բայց կյանքն է ստիպում😉), երրորդը՝ չքաղաքականացնել (ակնհայտ է, թե ինչու😂), չորրորդը՝ ամենաուշը ժամը 07.00-ին պետք է վերադարձած լինենք, որովհետեւ սկսվում է աշխատանքային օրը. Այսինքն՝ առավոտյան 06.00-ին պետք կլինի շարժվել պայմանավորված տեղից: Եթե ուզում եք միանալ [email protected] էլ. հասցեով ուղարկեք Ձեր անուն-ազգանունը, հեռախոսի համարը եւ Ձեր լուսանկարը հեծանիվի հետ»: