Բացել լրահոսը Փակել լրահոսը
76
A A
Պաշտոնական

Կապանի մարզադաշտը ճանաչվեց գերակա շահ

Կապան քաղաքի մարզադաշտը և որոշ տարածքներ ճանաչվեցին հանրության գերակա շահ։

Կառավարության հունիսի 6-ին նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Այս նախագծով առաջարկվում է Կապանի մարզադաշտում առկա գույքը, որի մի մասը սեփականություն է, իսկ՝ հողը՝ համայնքային, ճանաչել գերակա շահ, որպեսզի կարողանանք այն կառավարել և որոշակի աշխատանքներ իրականացնել, բարեկարգել։ Առկա իրավիճակը այնպիսին է, որ մարզադաշտի ենթակառուցվածքները վերանորոգելու կամ հիմնովին կառուցելու կարիք կա։ Բավականին լավ համալիր է, բայց սեփականության հետ կապված խնդիրները հնարավորություն չեն տալիս համալիրը զարգացնել այնպես, որ այն իր նպատակին ծառայի։ Որոշման նպատակն այն է, որ Կապանում ունենանք ժամանակակից չափանիշներին համապատասխանող մարզական համալիր։ Այսինքն՝ ոչ միայն ֆուտբոլի մարզադաշտ, այլ նաև մարզական այլ ենթակառուցվածքներ»,- ասաց Սանոսյանը։