Սերժ Սարգսյանն արդարացվեց, Լևոն Երանոսյանը համաներվեց․ ինչո՞ւ . ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Սերժ Սարգսյանն արդարացվեց, Լևոն Երանոսյանը համաներվեց․ ինչո՞ւ» թեմայով։ Բանախոսներ՝ ✅Զավեն Գրիգորյան՝ Լևոն Երանոսյանի գործով տուժող ✅Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան ✅Նինա Կարապետյանց՝ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Ավելի քան չորս տարվա դատավարությունից հետո՝ մայիսի 31-ին, դատարանն արդարացրեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ հերքելով Դատախազության մեղադրանքը, թե նախագահության տարիներին Սերժ Սարգսյանը կազմակերպել է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը։ Հունիսի 3-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի, մեղավոր ճանաչեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին, սակայն առաջադրված քրեական հոդվածներից մեկով կիրառվեց համաներում, և պատիժը պայմանականորեն չկիրառվեց, իսկ մյուսով՝ դադարեցվեց քրեական հետապնդումը, քանի որ անցել է վաղեմության ժամկետը։