Սանահին կայարանում ջրհեղեղից նոր-նոր են ուշքի գալիս ,կյանքը դժվարությամբ է վերադառնալու իր բնականոն ընթացքին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ինձ խտտեցինք մեր հարեւան տղեքը, լոդկեն բերին ստի կանգնացրին ու սհե գնացինք:Համ լացելանք,համ ազդվեցինք»,-ասում է Սանահին կայարանի բնակչուհին;
Սանահին կայարանում ջրհեղեղից նոր-նոր են ուշքի գալիս ,կյանքը դժվարությամբ է վերադառնալու իր բնականոն ընթացքին, բայց կարեւորը՝ զոհեր ու վիրավորներ թաղամասից չկան, բնակիչները լավատես են:
«Վերջը լավը կլի,Աստված տա լավ ըլի ես հավատում եմ »,-ասում է բնակիչներից մեկը:
Այս տարեց կանայք չէին կարող պատկերացնել, որ վարարած Դեբեդից փրկվելու համար մի օր պատշգամբից նավակ էին նստելու: Ողջ ու առողջ են բոլորը:
« Մեր Սանահին կայարանցոց թասիբը երեւի Հայաստան ոչ մեկը չունի ,մենք Սանահին կայարանցի ենքՙ մեր թասիբն էլ մի ուրիշա »,-ասում է բնակիչը:
Առաջին հարկում ապրող այս տղամարդուն կեսգիշերին՝ քնից հարեւաններն են արթնացրել:Նրանք, ովքեր հեռախոսազանգերին չեն պատասխանել՝ ջրահեղձ լինելուց փրկել են դուռ ու պատուհան ջարդելով:
«Ժամը 1-ին քնած էի,ինձ զանգեցին, ասին՝ վե՛ր կաց, կնոջս էլ վերցրել եմ, հանել ենք երրորդ հարկ,մեկը մեկին ձեն էին տալիս , Էդ օրը մեր Սանահինի տղաները համախմբված լրիվ տարհանեցին, մինչեւ ԱԻՆը եկավ, իրանք արդեն մեծ մասը տարահանել էին »,-ասում է Սանահին կայարանի բնակիչ Ռոբերտը:
Արդեն մեկ շաբաթից ավելի Սանահին կայարանի շենքերի առաջին հարկերից, շքամուտքերից ու բակերից տեխնիկայով ու ձեռքով տիղմ ու բերվածք է հանվում: Աշխատանքը հսկայածավալ է, պետական կառույցներին միացել են մեծ թվով կամավորներ: Տուժած բնակիչները զարմացած են:
« Վայ ,վայ ,վայ, էն ինչ գործ են անում, Աստված իրանց պահի , մի խումբ կար ջահել աղջկերքի, երգելեն որ գնում չեն, ուրախացրին մեզ ,շատ գոհ ու շնորհակալ ենք »,-ասում է բնակիչներից մեկը: