Բացել լրահոսը Փակել լրահոսը
447281619_998810371835488_1013637045248820404_n
A A
Հասարակություն

«Քննարկվել են ժամանակավոր կամրջի կառուցման հնարավորությունները»

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Այսօր շրջայց եմ կատարել նաև Գյուլագարակ համայնքում, դիտարկել Հոբարձի բնակավայր տանող փլուզված կամուրջը:

Մարզային նշանակության ճանապարհի վրա գտնվող կամուրջը վնասվել էր Գարգառ գետի վարարման հետևանքով:
 
Այժմ Հոբարձի կարելի է գնալ Վարդաբլուր բնակավայրի այլընտրանքային ճանապարհով։ Մինչ խնդրի հիմնովին լուծումը՝ քննարկվել են ժամանակավոր կամրջի կառուցման հնարավորությունները»: