Հովհաննես Թումանյանին նվիրված «Հանուն հայի բառ ու բանի» խորագրով միջոցառում՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գործող ինքնագործ մշակութային միավորման անդամ ազատազրկված անձանց նախաձեռնությամբ, հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ կազմակերպվել էր հերթական մշակութային միջոցառումը։ Այս անգամ միջոցառումը նվիրված է եղել Հովհաննես Թումանյանին և կրել է «Հանուն հայի բառ ու բանի» խորագիրը։ Հնչել են բանաստեղծի ստեղծագործություններից, ներկայացվել են նրա կյանքը, ստեղծագործական ուղին, վերլուծություններ և նախապատմություններ գրողի հայտնի աշխատանքներից։
Միջոցառմանը մասնակցել է շուրջ 2 տասնյակ դատապարտյալ, որոնց թվում եղել են նաև Հայաստանի մշակույթի գործիչների միության կողմից իրականացված «Ազգային թատրոնը և բեմարվեստի հիմունքները» խորագրով դասընթացին մասնակցած ազատազրկված անձինք։
Ցերեկույթի ավարտին Հայաստանի մշակույթի գործիչների միության անդամների կողմից հավաստագրեր են հանձնվել «Արմավիր» ՔԿՀ պետ, արդարադատության գնդապետ Արսեն Արզումանյանին, հիմնարկի ՍՀԻԱ բաժնի աշխատակից Ասյա Օհանյանին և այն դատապարտյալներին, որոնք մասնակցել են վերոնշյալ դասընթացին և միջոցառմանը։