Բացել լրահոսը Փակել լրահոսը
447634919_870489471784982_6163081500414102144_n
A A
Քաղաքականություն

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին հրավիրել են Երևան

Ուկրաինա կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպում են ունեցել Ուկրաինայի Բուչա քաղաքի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկի հետ։
🔹️Հանդիպման ընթացքում քննարկվել են Բուչա համայնքի և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։
🔹️«Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ և մշտապես պատրաստ ենք աջակցելու Բուչային և պատերազմական գործողությունների արդյունքում տուժած մյուս համայնքներին»,- ընդգծել է Տիգրան Տեր-Մարգարյանը։
🔹️Հյուրերը ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Բուչայի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։
🔷Ուկրաինա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն այցելել է նաև Նոր Նորքի գործընկեր Կիևի Գոլոսեևսկի շրջան։
🔹️Պաշտոնական հանդիպման ընթացքում շրջանի ղեկավար Սերգեյ Սադովոյի հետ քննարկվել են ձևավորված երկկողմ հարաբերությունների ամրապնդման, հետագա համագործակցության զարգացման հնարավորությունները։
🔹️Կողմերը կարևորել են երկուստեք համագործակցությունը, հատկապես քաղաքային տնտեսության որոշակի ոլորտներում նկատվող համանման խնդիրների շուրջ համատեղ լուծումներ գտնելու, այդ թվում նաև փորձի փոխանակման տեսակետից:
🔷️Հայկական պատվիրակությունը դեղորայքի տեսքով մարդասիրական օգնություն է փոխանցել ուկրաինական կողմի առողջապահական հաստատություններին։
🔷Աշխատանքային այցի ընթացքում հունիսի 2-ին, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ հանդիպել է նաև Օդեսայի հայկական համայնքի ներկայացուցիչներին,
այնուհետև մասնակցել կիրակնօրյա դպրոցի շրջանավարտներին նվիրված միջոցառմանը, որտեղ դեսպանը և Տիգրան Տեր-Մարգարյանը հանդես են եկել ողջույնի խոսքով։
🔷️Ուկրաինա կատարած աշխատանքային այցի շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունից Երևան այցելության պաշտոնական հրավեր է փոխանցել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին։