Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դեսպանատներից կփորձենք հասկանալ անտարբերության պատճառը և ներկայացնենք իրավիճակը․ Բագրատ սրբազան (տեսանյութ)

Արգիշտի Քյարամյանին մեկ անգամ եմ հանդիպել՝ Արցախում, բարևել եմ ողջագուրվել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք հնարավոր է ՔԿ ղեկավարը իջնի և հանդիպի նրան, քանի որ եկեղեցապաշտ է։

 

«Նախ մենք իջնելու կամ չիջնելու որևէ պահանջ չենք դրել, ես ՔԿ ղեկավարին մեկ անգամ եմ ընդամենը հանդիպել՝ Արցախում։ Արցախում ենք եղել, ամենաթեժ ժամանակները, եթե չեմ սխալվում հոկտեմբերի 18 կամ 19-ին»,- մանրամասնեց նա։

Նա ասաց, որ ուղղակի գնալու են Քննչական կոմիտե որովհետև պահանջներ ունեն ներկայացնելու, որոնք նրանց գործառույթների տիրույթում են։

«Մեր երկրի խորքում ոչ ոք էլ գործոն չէ, բայց ես որոշակի իմաստով հավատում եմ, որ մարդիկ, որոնք պաշտոնների գլուխն են, կարող են ինչ-որ ընթացքներ բեկեն, իրենց անաչառության սկզբունքով հնարավոր է դա անել։ Ամեն մարդ չէ որ կարող է ենթարկվել քմահաճույքներին, ապօրինի հրահանգներին»,- նշեց Սրբազանը։

Հարցին էլ նա բեկել է Փաշինյանի օրակարգը, երեկ նա հեծանիվով ամեն դեպքում երթևեկում էր, պաղպաղակ էր բաժանում երեխաներին, սա Ձեր խոսքինն, հորդորին լսելու շարունակությո՞ւն էր, նա պատասխանեց․ «Ասացինք՝ արեց, հուսամ մյուս բաներն էլ ասենք, կանեն»։

Նշենք, որ Բագրատ Սրբազանը աջակիցների հետ Սբ Սոֆյա եկեղեցում աղոթք հնչեցրեց, հիմա երթով շարժվում են Քննչական կոմիտե։