A
A
Երկաթուղային հին կամուրջը վերափոխվում է տրանսպորտային միջոցների համար ճանապարհի․ Սանոսյան
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
«Աղետի գոտի, օր 8
Այսօր կրկին այցելել եմ Այրում կայարան, որտեղ ակտիվորեն ընթանում է գործածությունից ելած երկաթգծի նախկին կամրջի վերափոխման աշխատանքներ։
Երկաթուղային հին կամուրջը վերափոխվում է տրանսպորտային միջոցների համար ճանապարհի, որն այսօր արդեն բետոնապատվում էր։
Այս եղանակով բեռները հնարավոր կլինի երկաթուղով հասցնել մինչև Այրում կայարան, այնտեղից արդեն բեռնատարներով տեղափոխել»։