Բացել լրահոսը Փակել լրահոսը
001 (4)
A A
Պաշտոնական

«Երևանի բալետ ֆեստ»-ի օրերին «Թումո»-ի հարակից տարածքից կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են․

հունիսի 2-ից մայրաքաղաքում մեկնարկում է «Երևանի բալետ ֆեստ»-ը: Այդ առիթով հունիսի 2-ից 5-ը ներառյալ Թումանյանի անվան այգու տարածքից բալետային ներկայացումների ավարտից հետո դեպի մետրոպոլիտենի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» կայարաններ կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ: