Մենք լուռ ու հետեւողական աշխատում ենք, դուք՝ անիմաստ աղաղակում․ ՔՊ-ական պատգամավորը՝ ընդդիմադիր հավաքի մասնակցին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանն անդրադարձել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից Գյումրիում հունիսի 1-ին իրականացված հանրահավաքի ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի հնչեցրած այն հայտարարությանը, թե շիրակցի գերիների մասին իշխանությունը չի հիշում, մինչ օրս չեն վերադարձել ու որևէ հարթակից նրանց մասին չի բարձրաձայնվում։
«Որքան շիրակցի գերիների խնդրից եք տեղյակ , նույնքան՝ Շիրակի կամ երկրի խնդիրներից։
Խծաբերդից 62 գերեվարված մեր եղբայրները վերադարձել են, վերջին խումբը 2023-ի դեկտեմբերին, բայց այդ թեման ոչ շահարկելու է, ոչ էլ դրոշակ սարքելու։
Մեր արժեքներն ու ձեռագիրն է տարբեր։ Մենք լուռ ու հետեւողական աշխատում ենք։ Դուք՝ անիմաստ աղաղակում »,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Առուշանյանը։