A
A
Ջրհեղեղից զգալիորեն տուժել են նաև Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակավայրերը, համայնքապետը ներկայացրել է իրավիճակը
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 26-ի ջրհեղեղից հետո Նոյեմբերյան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Արճիշ, Այրում, Հաղթանակ, Դեբեդավան, Կողբ և Բագրատաշեն բնակավայրերի բնակիչներից ստացվել է վնասի վերաբերյալ 260 դիմում: Ընդհանուր առմամբ՝ վնասվել են 40 շենք-շինություններ, հեղեղվել և ոչնչացվել են 108,5 հեկտար մակերեսով այգիներ ու պարտեզներ, անկել են բազմաթիվ ընտանի կենդանիներ ու թռչուններ, ոչնչացել են շատ մեղվափեթակներ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը: