Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխատանքից ազատեցին համբուրելու համար

Սպորտ
3aed9335953422cd7f1d14a85e17d79c

Արգենտինական «Բոկա Խունիորս» ակումբը պաշտոնանկ է արել պատանեկան թիմի գլխավոր մարզիչ Վիկտոր Սիվարելիին, այն բանի համար, որ նա համբուրվել է իր 16-ամյա սաներից մեկի հետ:

Դեպքը տեղի է ունեցել «Բոկա Խունիորս» - «Ինստիտուտո» խաղի ժամանակ, որն ավարտվել է դաշտի տերերի վստահ հաղթանակով (7:2):

«Գոլ խփելուց հետո ֆուտբոլիստը մոտեցավ եւ ուրախությունից համբուրեց ինձ: Ես ընդհանրապես չէի ցանկանում նրա հետ գրկախառնվել: Ամեն ինչ տեղի ունեցավ շատ արագ, անսպասելի: Ես անչափ վիրավորված եմ ակումբի ղեկավարությունից` ինձ անհարկի աշխատանքից ազատելու համար»,-ասել է մարզիչը: