ՁորաՀԷԿ-ը որևէ ազդեցություն չէր կարող ունենալ նման մասշտաբի տարերային աղետի վրա. Պարզաբանում
Աջակցիր «Ա1+»-ինՍոցցանցերում և որոշ լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկատվությունը, որ աղետի պատճառ է հանդիսացել «ՁորաՀԷԿ»-ի ջրընդունիչից ջրի բացթողումը, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետի աշխատակազմից:
«Կեղծ լուրերը շրջանառող օգտատերերին և լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ չհիմնավորված տեղեկատվության տարածումից և ստեղծված իրավիճակում չառաջացնել ավելորդ խուճապային տրամադրություններ:
Հարցի վերաբերյալ պարզաբանմամբ հանդես է եկել «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ գլխավոր ինժեներ Արա Հակոբյանը: Նա նշել է.
«Հեղեղի ընթացքում ՁորաՀԷԿ-ը աշխատել է և այսօր էլ շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով, ընդ որում առավելագույն ծանրաբեռնվածությամբ։ Մայիսի 26-ին, ինչպես նաև նախորդող օրերին էլեկտրաէներգետիկական համակարգը գործել է բնականոն ռեժիմով, խափանումներ չեն գրանցվել։
Մայիս ամսին, ներառյալ մայիսի 26-ը, ՁորաՀԷԿ-ի շահագործումն իրականացվել է առանց ընդհատումների, ինչը նշանակում է, որ վթարային ջրբացթողումներ չեն եղել։ Նշեմ նաև, որ ՁորաՀԷԿ-ի օրական կարգավորման ջրամբարի տարողությունը տվյալ ժամանակահատվածում կազմել է մոտ 20 հազար խմ, ինչն անհամադրելի է գետի վարարած հունով հոսող ջրի ծավալի հետ և որևէ ազդեցություն չէր կարող ունենալ նման մասշտաբի տարերային աղետի վրա»։
Ինչ վերբերում է Լոռու մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում ապրիլի 19-ին հրապարակված հայտարարությանը, ապա նման նախազգուշացումներ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ի կողմից արվում են յուրաքանչյուր տարի՝ հորդորելով ափամերձ վայրերում բնակվող քաղաքացիներին զգոնություն ցուցաբերել գետի վարարման ժամանակահատվածում»,*ասվում է հաղորդագրուրթյունում: