Բացել լրահոսը Փակել լրահոսը
17169825160231
A A
Պաշտոնական

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը միտված է տնտեսական փոխկապակցվածության և հարևան երկրների միջև երկխոսության խթանմանը

Մայիսի 29-ին Հռոմում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է «Իտալիա-Կենտրոնական Ասիա» նախարարական երրորդ համաժողովին:

ԱԳ նախարարի տեղակալը, շնորհակալություն հայտնելով իտալական կողմին «Հաղորդակցություններ» խորագրով նստաշրջանին Հայաստանին հրավիրելու համար,  ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա սկզբունքները՝ ընդգծելով, որ նախագիծը կարող է համակցվել գլոբալ նախաձեռնություններին։

Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը միտված է տնտեսական փոխկապակցվածության և հարևան երկրների միջև երկխոսության խթանմանը՝ հարգելով պետությունների ինքնիշխանության և հավասարության, իրավազորության ու փոխադարձության սկզբունքները։

Անդրադառնալով Հարավային Կովկասում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներին՝ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը տարածաշրջանում խաղաղության ու կայունության խթանմանն ուղղված Հայաստանի կառավարության ջանքերի առանցքային մասն է։