Բացել լրահոսը Փակել լրահոսը
366
A A
Հասարակություն

Վայոց ձորի մարզում վթարի է ենթարկվել Վայքի քաղաքապետի տեղակալը

Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 92 կմ հատվածում Ելփին գյուղի վարչական տարածքում բախվել են «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որը մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել վիրավորներին: 

Կայքի տեղեկություններով՝ «Toyota»-ի վարորդը Հայկ Ավագյանն է, ով Վայքի քաղաքապետի տեղակալն է: