Բացել լրահոսը Փակել լրահոսը
363
A A
Պաշտոնական

Պապիկյանը մասնակցել է ԵՄ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների աշխատանքային ընթրիքին

Մայիսի 28-ին ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելի հրավերով մասնակցել եմ Շումանի անվտանգության ու պաշտպանության ֆորումի շրջանակում կազմակերպված ԵՄ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների աշխատանքային ընթրիքին, որի շրջանակում քննարկվել են եվրոպական անվտանգությանն առնչվող հարցեր: Հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
 
Միջոցառման ընթացքում պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հարցերի շուրջ քննարկումներ եմ ունեցել Շվեդիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի և Վրաստանի նախարարների հետ։