A
A
Վրաստանի խորհրդարանում սկսվել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վրա նախագահի դրած վետոյի քննարկումը
Աջակցիր «Ա1+»-ինՎրաստանի խորհրդարանն լիագումար նիստում սկսել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վրա նախագահի դրած վետոյի քննարկումը։
Ըստ նախագահ Սալոմե Զուրաբաշվիլիի` խորհրդարանի կողմից ընդունված օրինագիծը չի համապատասխանում Վրաստանի Սահմանադրությանը, Սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար իրավունքներին ու ազատություններին, ինչպես նաև երկրի եվրաինտեգրման գործընթացին։
Ըստ նրա, օրենքի չեղարկումն այլընտրանք չունի եւ առաջարկում է օրենքը ուժը կորցրած ճանաչել հնարավորինս շուտ՝ ուժի մեջ մտնելու հենց հաջորդ օրը։
Քաղաքացիները հավաքվել են խորհրդարանի մոտ` պահանջելով չեղարկել օրինագիծը։