Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Լոռու մարզի աղետի գոտում արգելափակված 6 քաղաքացի կա․ ԱԻՆ-ը արձագանքեց (տեսանյութ)

ՀՀ Լոռու մարզի աղետի գոտում արգելափակված 6 քաղաքացի կա` Հաղպատում և Ալավերդիում։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է գրող, հրապարակախոս, լրագրող Հրաչյա Պապինյանը։

«Հաղպատ կիսակայարանի բնակելի թաղամասում 4 և Ալավերդու քաղաքային գերեզմանատան հարևանությամբ գտնվող տնակներում 2 արգելափակված մարդ կա։ Նրանք երկու օր է ուտելիք չունեն, զանգահարել են «Անկյուն+3» հեռուստաընկերություն, աջակցություն են խնդրում»,– գրել է Պապինյանը։

Նա նաև հայտնել է` ԱԻՆ–ից իրեն հայտնել են, որ մինչև այժմ այդ արգելափակվածների վերաբերյալ ահազանգ չեն ստացել ու արդեն կսկսեն միջոցներ ձեռնարկել, որպեսզի արգելափակված մարդկանց սնունդ հասցնեն։

Քիչ առաջ Պապինյանը գրել է․

Հաղպատ կիսկայարանի բնակելի ավանում արգելափակված անձանց համար Սննդամթերքը ԱԻՆ-ը տեղ է հասցրել։ Մարդիկ զանգել շնորհակլություն են հայտնում արագ արձագանքելու համար։ Ասում են կարող են հեռանալ, մոտ ութ կմ քայլելով սարերով։ Բայց չեն կարող տնտեսությունը թողնել, անասուններ ունեն և այլն։

Ամիսներ առաջ Անկյուն+3 հեռուստաընկերությունը անդրադարձել էր այդ մարդկանց, ստորեւ տեսանյութը․