Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հրդեհ Փոքր Մանթաշ գյուղում
A A
Պաշտոնական

Հրդեհ Փոքր Մանթաշ գյուղում

Մայիսի 27-ին, ժամը 22։46-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Մանթաշ գյուղի 6-րդ փողոցում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:45-ին, մարվել՝ 00:09-ին: Այրվել է տան հյուրասենյակը՝ գույքով (մոտ 40 քմ):