A
A
Լոռու և Տավուշի մարզի այն համայնքներն ու բնակավայրերը, որոնք հեղեղվել են, Կառավարության կողմից կհայտարարվեն աղետի գոտիներ
Աջակցիր «Ա1+»-ինԱլավերդու համայնքապետարանում ընթանում է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Այդ մասին հայտնում են Լոռու մարզպետարանից։
Ամփոփվում են այսօր կատարված աշխատանքները:
Նախարարը տեղեկացրել է նաև, որ ամբողջ օրվա ընթացքում շրջայց է իրականացվել Մ6 միջպետական ճանապարհի ողջ երկայնքով, մինչև Այրում կայարան, և արձանագրվել են ճանապարհի, կամուրջների փլուզումները, գույքագրվել են վնասները։
Քննարկվել են նաև Ալավերդիում և հարակից բնակավայրերում ջրամատակարարման, գազամատակարարման և կոմունալ մյուս հարմարությունների վերականգնման վերաբերյալ հարցեր։
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանն իր հերթին ներկայացրել է օրվա ընթացքում իրականացված փրկարարական աշխատանքները:
Գնահատվել են այս պահին առկա կարիքները, վաղվա անելիքների համար անհրաժեշտ տեխնիկայի ներգրավման վերաբերյալ հարցեր։